Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/3/2022
share

«ՖԱՆՖՐՈՒԹ» ՍՊԸ-ն ազատվել է մաքսատուրքից

Կառավարության որոշմամբ «ՖԱՆՖՐՈՒԹ» ՍՊԸ-ն Արագածոտնի մարզում 15 հա տարածքում, ամենաարդիական ոռոգման, տաքացման և սառեցման համակարգերով ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2․6 մլրդ դրամի կապիտալ ներդրում։

Կստեղծվի 55 հիմնական նոր աշխատատեղ` 200,000-260,000 դրամ միջին աշխատավարձով։

 

Աղբյուր՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

4

facebook sharing button facebook